ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Լոքփորթ քաղաքի բնակիչ Ջարեդ Բրաունը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել Դոնալդ Թրամփին սպառնալու համար: Ընտրություններում Թրամփի հաղթելուց հետո Բրաունը զանգահարել 911 ծառայություն եւ խոստացել ԱՄՆ նոր նախագահին սպանել, փոխանցում է Meduza-ն:
2015 թվականին Բրաունին 15 ամսվա ազատազրկման էին դատապարտել Բարաք Օբամային սպանելու սպառնալիքի պատճառով: Ինչպես Թրամփի դեպքում, հանցագործը 911 ծառայությանն էր զանգահարել: Բանտից ազատվելուց հետո Բրաունին 3 տարվա փորձաշրջան է նշանակվել, որի պայմանները նա խախտել է, երբ սկսել է սպառնալ նոր նախագահին:




























