Հռոմում գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով տուժել է 4 մարդ, հայտնում է La Repubblica-ն:
Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի հարավային հատվածի EUR թաղամասում: Միջադեպի հետեւանքով 3 իտալացի եւ 1 իսպանացի է տուժել: Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է:
Տեղի ունեցածի հիմնական վարկածի համաձայն՝ պատճառը վեճն է եղել:




























