«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում այս պահի դրությամբ հավաքագրվել է 808 921 դոլար  (393709929 դրամ): Այս տեղեկությունը հրապարակվել է հիմնադրամի 1000plus.am կայքում:  Այսօր տեղի ունեցած անդրանիկ նիստում հաստատվել են հիմնադրամի ծախսերը:

2017 թվականի  համար նախատեսվում է 1 միլիարդ 731 միլիոն դրամ  ծախս:

«Աստված տա այս ծախսերը չկատարենք, բայց եթե անհրաժեշտություն լինի, 1 միլիարդ 731 միլիոն դրամ  ծախս ենք առաջարկում կատարել, դա փոխհատուցումն է, որը կազմված է ակտուալ հաշվարկների հիման վրա՝ 100  զոհ եւ 50 վիրավորի հաշվարկով, որ այս տարվա համար որպես գումար պլանավորում ենք, մի քիչ գեշ ա հնչում, բայց որպես ֆինանսական պլանավորում ստիպված ենք անել»,-ասել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Նա նշել է, որ նախատեսում են մեկ միլիոն դրամ ծախս  բանկային գործարքների համար: