Ամերիկյան Ալաբամայում կինոթատրոնը չեղարկել է «Գեղեցկուհին ու Հրեշը» դիսնեյյան ֆիլմի ցուցադրությունը գեյ պերսոնաժի պատճառով, հայտնում է Entertainment Weekly–ը։
Henagar Drive-In-ում հայտնել են, որ պետք է որոշակի դիրքորոշում ունենալ, երբ ընկերությունները շարունակում են մարդկանց պարտադրել իրենց տեսակետները։ Կինոթատրոնը խոստացել է ցուցադրել ընտանեկան ֆիլմեր, որպեսզի հանդիսատեսը չմտահոգվի սեքս, մերկ բնորդներ, նույնասեռականներ կամ ոչ գրական արտահայտություններ պարունակող տեսարանների մասին
Ավելի վաղ հայտնել էին, որ նույնասեռական հերոսը ԼեՖուն է (Ջոշ Գեդը), գլխավոր անտագոնիստ Գաստոնի օգնականը, որի դերը Լյուք Էվանսն է կատարում։
Disney Ստուդիայից մեկնաբանություններ դեռ չեն հնչել։




























