Միխայիլ Տալի հուշամրցաշարի միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը chesspro.ru-ին պատմել է Շաքրիյար Մամեդյարովի հետ չորրորդ տուրի պարտիայի մասին: Հիշեցնենք, որ գրոսմայստերները կիսեցին միավորը:

«Մամեդյարովի հետ պարտիայում ես մի պահ վրիպեցի: Կարծում էի, որ արդեն կարելի է խաղալ, ինչպես ցանկանաս: Պետք է պահպանել կենտրոնացվածությունը եւ խաղալ ուշադիր: c4 քայլում վրիպելուց հետո ես հայտնվեցի պաշտպանվողի դերում», - նշել է Արոնյանը:

Խոսելով իր եւ Մամեդյրավոի դավանած խաղի մասին, Արոնյանն ասել է. «Տարբեր խաղացողներ, տարբեր ոճեր: Ես ավելի սոլիդ եմ, Շաքրիյարը` ավելի ագրեսիվ»: