Անհայտ անձինք Փարիզում ռուսաստանցուց գողացել են 110 հազար եվրո արժողության Graham ժամացույց, հայտնում է Parisien թերթը։

Դեպքը տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում։ Ըստ թերթի տեղեկությունների գողությունն իրականացրել են երկու անհայտ անձինք, նրանք տուժածի ձեռքից ուժով քաշել հանել են ժամացույցը ու փախուստի դիմել։

Մարտի 3-ին էլ Փարիզում երկու անհայտ անձինք Վենեսուելայի քաղաքացուց գողացել են Audemars-Piguet ապրանքանիշի ժամացույց, մոտ 200 հազար եվրո արժողության։