ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի իշշխանությունները հայտարարել են հավաբուծական ձեռնարկություններից մեկում թռչնի գրիպ հայտնաբերելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Անասնաբույժը հաստատել է, որ թռչնի վիրուսի ախտածին շտամը դարձել է Լինքոլնի շրջանում գտնվող թռչնաբուծական ձեռնակության հավերի հիվանդության պատճառը: Նահանգի եւ դաշնային լաբորատոիաներում անցկացված թեսատվորմամբ հաստատվել է H7 շտամի առկայությունը:

Ձեռնարկությունը եւ իշխանությունների որոշմամբ 30 այլ թռչնաբուծական ֆերմաներ, որոնք 10 կմ շառավղով հեռավորությամբ են գտնվում այն ֆերմայից, որտեղ շտամը հայտնաբերվել է, կարանտինի մեջ են: