Բրիտանացի եւ արգենտինացի գիտնականները պարզել են այն միջոցը, որի օգնությամբ մարդկանց բազմությունը կարող է հանգել իր համար լավատեսական որոշման, փոխանցում է Lenta-ն: 

Գիտնականների դիտարկումներով պարզվել է, որ որեւէ հարցով լավատեսական որոշման հանգելու համար մարդկանց բազմությունը պետք է ոչ մեծ խմբերի բաժանվի, որոնց շրջանակում դրանցում ընդգրկվածները պետք է կոնսենսուսի հասնեն: Դրանից հետո արդեն ամբողջ բազմության շրջանում պետք է հարցի միասնական քվեարկություն կազմակերպվի:

Գիտնականները 5180 մարդուց կազմված բազմությանն առաջարկել են պատասխանել ընդհանուր բնույթի հարցերի, օրինակ՝ Փարիզի Էյֆելյան աշտարակի բարձրության մասին հարցին: Պարզվել է, որ անհատական կարծիքի վրա հիմնված քվեարկությունը վատագույն արդյունք է ունեցել, քան կոնսենսուսի վրա հիմնվածը, որը մշակվել է 5-ական մարդուց կազմված խմբերի կողմից:

Հետազոտության հեղինակները նշում են, որ ոչ մեծ խմբերի շրջանակում միասնական կարծիք մշակելու համար բանավեճի կիրառումը անհատական կարծիքի վրա հիմնվողի համեմատությամբ որոշում ընդունելու նախընտրելի ռզմավարություն է: