100 տարի հետո Վենետիկը կարող է ջրի տակ անցնել, համարում են գիտնականները, գրում է Quaternary International ամսագիրը։

Մինչեւ 2100 թ Միջերկրական ծովի մակարդակը կբարձրանա 140 սմ-ով, կարծում են մասնագետները։ Ընդ որում վերջին 1000 տարում ծովի մակարդակը բարձրացել է ընդամենը 30 սմ-ով։

Ջրի տակ մնալու վտանգը սպառնում է Իտալիայի 33 շրջանների։ Ջուրը բարձրանում է գլոբալ տաքացման ու ջերմոցային էֆֆեկտի պատճառով։