Լյուքսեմբուրգում Քեշ անունով շունը գնացքում թաքցված 286 հազար եվրո է հայտնաբերել, հայտնում է BBC-ն։

Ստուգումը իրականացվել է թմրադեղերի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակում։ Շունը իրավապահներին բերել է երկու անհայտ անձանց մոտ, որոնցից յուրաքանչյուրի մոտ գտել են 50 հազարական եվրո, իսկ մնացած գումարը ուղեբեռում էր թաքցված։ Տղամարդկանց ձերբակալել են, իսկ գումարը՝ առգրավել։

Ըստ երկրի օրենքների՝ տղամարդիկ պետք է հայտարագրեին 10 հազար եվրոն գերազանցող գումարը։ Թե որտեղից է այդ գումարը ու ուր էին այն տանում, դեռ հայտնի չէ։