Մեծ Բրիտանիայի Բրադֆորդ քաղաքի իրավապահ մարմինները ձերբակալել են ամենահետախուզվող հանցագործներից մեկին, երբ խուզարկության ժամանակ նրան գտել են պահարանի հետեւում։  Այս մասին ասվում է ոստիկանական բաժնի Facebook–յան էջում։ 

Իրավապահները տղամարդուն որոնել են 4 հասցեով եւ գտել են ամենավերջին տանը։ «Կասկածյալը պահարանի հետեւում է թաքնվել։ Նա ձերբակալվել է ու ժամանակավոր կալանքի վայր տեղափոխվել», — նշել են ոստիկանությունում։

Ձերբակալվածին կասկածում են սեռական բնույթի բազմաթիվ ծանր հանցագործությունների մեջ։ Նա կարտաքսվի հայրենիք՝ Սլովակիա։