Հնդկական Մադհյա-Փրադեշ նահանգում պայթյուն է որոտացել ուղեւորտար գնացքում, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Times of India-ին:
Պայթյունի հետեւանքով ինը մարդ է տուժել, ովքեր հոսպիտալացվել են: Պայթյունը գրանցվել է առավոտյան, երբ շարժակազմը մոտենում էր Շուջալպեր քաղաքի կայարանին: Նահանգի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ կատարվածի վայրում «վառոդի հոտ է զգացվում»: Պատճառներն ու հանգամանքները պարզվում են:


























