2016 թվականի փետրվարից մինչեւ 2017-ի փետրվար Հայաստանում շաքարավազը թանկացել է 16.3%-ով: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական գների բաժնի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը: Վերջին ամսվա ընթացքում շաքարավազը թանկացել է 1.1%-ով:
Վերջին երկու ամիսներին (2016 թվականի դեկտեմբերից 2017-ի փետրվար) երկրում պարենամթերքի գները թանկացել են 5.5%-ով:
Նշենք, որ 2016 թվականի սեպտեմբերին շաքարավազի միջազգային գինը հասել է վերջին 4 տարիների առավելագույն ցուցանիշի:



























