Հնարավոր է, որ առնվազն 10 մարդ ձնահոսքի տակ է հայտնվել Ֆրանսիական Ալպերի Տին լեռնադահուկային հանգստավայրում: Այս մասին հայտնում է France Info-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր մի քանի անհայտ կորածի մասին՝ չհստակեցնելով նրանց թիվը:
Կորած դահուկորդների որոնմամբ զբաղված են 40 ժանդարմներ եւ ծառայողական շներ: Նշվում է, որ եղանակային վատ պայմանների պատճառով փրկարարները դեռեւս չեն կարողանում ուղղաթիռ օգտագործել:




























