Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին փետրվարի 25-ին վթարից տուժած քաղաքացին հիվանդանոցում մահացել է:

Նշենք, որ փետրվարի 25-ին, ժամը 2.40-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան ընկել էր ձորը, ինչի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մարտի 6-ին, ժամը 8.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վթարի հետեւանքով հիվանդանոց ընդունված ուղեւորուհին՝ 21-ամյա Թամարա Մելքոնյանը, նույն օրը, ժամը 7.45-ին, մահացել է:

Կատարվում է քննություն: