«Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն այսօր՝ մարտի 7-ին, Բագրատաշեն կատարած այցի ժամանակ խեղդվող մարդու մասին անեկդոտ պատմեց:

«Մի մարդ խորտակվելուց ա լինում, Աստված ա կանչում, թե ես քեզ էդքան հավատում էի, ոնց կարող էիր ինձ մենակ թողնել: Մի հատ մեծ «կարաբլ» ա գալիս, բայց էդ մարդը հրաժարվում ա նստել, ես Աստծուն եմ սպասում: Հետո մի հատ «յախտա» ա գալիս, էլի չի նստում, ասում ա՝ Աստված ինձ փրկելու ա: Մի նավ ա գալիս, էլի չի նստում, էդ մարդը խեղդվում ա, ասում ա՝ Աստված ջան, էսքան քեզ հավատում էի, դու չեկար, Աստված պատասխանում ա՝ բա էդքան բան ուղարկեցի, չեկար»,- պատմեց Ծառուկյանը:

Նշենք, որ դաշինքն այսօր վաղ առավոտից հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզի Բերդ եւ Նոյեմբերյան համայնքներում: