Դանիացի դեռահասը դպրոցական հանձնարարությունը կատարելիս ֆերմայում հոր հետ Երկրորդ համաշխարհայինի տարիների գերմանական կործանիչի եւ ներսում՝ օդաչուի մնացորդներ է հայտնաբերել, հաղորդում է CNN-ը:

14-ամյա Դանիել Քրիստիանսենը եւ նրա հայրը բախվել են գերմանական Messerschmidt կործանիչին, երբ փորձել են դաշտում հին սպասք գտնել: «Մենք մետաղորսիչով գնացինք դաշտ՝ հույս ունենալով, որ ինչ-որ հին ամանեղեն կամ այլ իրեր կգտնենք, որ Դանիելը կարող է ցույց տալ դպրոցում»,-պատմել է Դանիելի հայրը՝ Կլաուսը:

Հարեւանից վերցնելով էքսկավատորը՝ նրանք փոս են փորել. «Սկզբում մենք հասանք մետաղական մասին, բայց հետո հանկարծ տեսանք ոսկորներն ու հագուստի մնացորդները»,- ասել է ֆերմերը:

Ներկայում գտածոյի վարում աշխատում են սակրավորները, որոնք պետք է վնասազերծեն զինամթերքը: Հյուսիսային Յուտլանդիայի պատմության թանգարանը հույս ունի առաջիկայում ճշտել օդաչուի ինքնությունը: «Մենք գտել ենք օդաչուի փաստաթղթերը, եւ ես կարծում եմ անունն արդեն ունենք»,-ասել  թանգարանի  համակարգող Թորբեն Սարաուվը:

Պատմաբանները ենթադրում են, որ օդանավը դուրս է եկել  Օլբորգ քաղաքի մոտ գտնվող ուսումնական ավիաբազայից: