233 սանտիմետր հասակով եւ ոտքի 60-րդ համարով Միչիգանի 19-ամյա բնակչի համար կոշիկի զույգ են տպել 3D տպիչի միջոցով:

Բրոք Բրաունը մանկուց տառապում է Սոտոսի հիվանդությամբ: Այդ հիվանդությամբ տառապում է երկրագնդի յուրաքանչյուր 15 հազար բնակիչներից մեկը: Բացի բարձրահասակությունից, հիվանդությունն ուղեկցվում էնաեւ մեջքի ու ծնկների ցավերով եւ այլ ախտանշաններով, հաղորդում է Yahoo!-ն:

Բրոքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս:

Կոշիկների հետ կապված՝ դեռահասին օգնության է հասել Feetz ընկերությունը, որը զբաղվում է   3D տպիչի միջոցով կոշիկների արտադրությամբ: Հաճախորդներն ընկերություն են ուղարկում իրենց ոտքերի լուսանկարը, որտեղ հատուկ հավելվածի միջոցով դրանք վերածում են  3D մոդելի եւ «տպում»: