Լրատվամիջոցներում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների գերմանական օդանավի լուսանկարներ են հրապարակվել, որը աշակերտը գտել է Դանիայում: Դանիական Scanpix-ի լուսանկարները տարածել է Reuters-ը:

14 տարեկան Դանիել Քրիսթիանսենը բեկորները պատահաբար է գտել, երբ իրեր է փնտրել պատմության դասին բերելու համար: Մետաղ որոնողը 8 մետր խորությամբ երկաթի կտորներ է տեսել:

Պարզվել է, որ երկաթը գերմանական օդանավի բեկոր է, որը 1944 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին կործանվել է Հյուսիսային Յուտլանդիա գավառում: Մասերի թվում հայտնաբերել են նաեւ օդաչուի աճյունը:

Հիմա օդաչուի փաստաթղթերն ուսումնասիրում են թանգարանում: Պատմաբանները հույս ունեն հաստատել զոհված գերմանացու ինքնությունը: