Մարտի 8-ին, ժամը 17.45-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 7-ին, ժամը 10.10-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիկ գյուղի Կ. Շահինյան փողոցում վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու եւ իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, ապա ինքնակամ ներկայացել բաժին:

Կատարվում է քննություն: