Ադրբեջանի քաղաքացիների մի խումբ` հանցավոր դավադրություն է կազմել` հատկապես ծանր հանցագործություններ կատարելու, մաքսանենգ ճանապարհով երկրից հրազեն, զինամթերք ու պայթուցիկ նյութեր դուրս տանելու նպատակով: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը վկայակոչելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը: Հետաքննության ընթացքում տեղեկատվությունը հաստատվել է եւ հանցագործներին վնասազերծելու նպատակով անհապաղ միջոցառումներ ձեռնարկելու որոշում ընդունվել:
Մարտի 10-ին հատուկ գործողություն է տեղի ունեցել` կասկածյալներ Ազեր Հուսեյնովին ու Ալի Իսլամովին ձերբակալելու նպատակով: Հատուկ գործողության ընթացքում վերջիններս դիմադրություն են ցույց տվել ու կրակ բացել բնակավայրում եւ ոչնչացվել իրավապահների կողմից:




























