Վերջին տվյալներով՝ Եթովպիայի մայրքաղաք Ադիս-Աբեբայում աղբանոցի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 50 մարդու, եւս 28 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը ծանր վիրավորներ են: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ադիս-Աբեբայի լրատվամիջոցների գործերով վարչական գրասենյակի ղեկավար Դագմավիթ Մոգեային:

Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է նաեւ աճել: Բացի այդ, կապված աղբանոցի մերձակայքում ապրողների բարդ դրության հետ, անհետ կորածների թիվը եւս բարդ է հաշվելը:  Նա ասել է, որ քաղաքապետարանը հատուկ հանձնաժողովի է ձեւավորել, որը պատասխանատու է փրկվածների ու տուժածների տեղակայման համար:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Եթովպիայի մայրքաղաքի ամենախոշոր աղբանոցում սողանք է տեղի ունեցել, որի արդյունքում մի քանի տասնյակ կառույցներ են ավերվել: