Երեւանի քաղաքապետարանից Ազատության հրապարակում առեւտուր իրականացնող քաղաքացիներին խնդրել են եւս մեկ շաբաթ այնտեղ աշխատել, մինչեւ տեսնեն ինչ է լինում: Այդ մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի  թղթակցին հայտնել են առեւտրականները:

Թե կոնկրետ ո՞վ է խնդրել, նրանք դժվարացել են ասել: Քաղաքապետարանը Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքներն արգելելու պատրվակ ստեղծելու համար վերջին ամիսներին զանազան միջոցառումներ է հորինում, որոնք շարքում է «Վերնիսաժում» առեւտուր իրականացնող որոշ քաղաքացիների տեղափոխումը Օպերայի տարածք: Վերջերս առեւտրականները «Հայկական ժամանակ»-ին պատմել էին, թե իրենց ասել են, որ մինչեւ նոյեմբերի 10-ն են այդտեղ աշխատելու, քանի որ դրանից հետո Ազատության հրապարակում սկսվելու են «Ոսկե աշուն» միջոցառման փորձերը: