Թուրքմենբաշի քաղաքում կայացել է Թուրքմենստանի նախագահի Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, հաղորդում է թուրքմենական կառավարության մամուլի ծառայությունը:
Նախատեսված են բանակցություններ ընդլայնված կազմով՝ համագործակցության հեռանկարների քննարկման համար: Դրանց արդյունքում ստորագրվելու են մի շարք միջկառավարական համաձայնագրեր:
Թուրքական աղբյուրների համաձայն, ներկայումս թուրքական ընկերությունները Թուրքմենստանի տարածքում իրականացնում են 19 միլիարդ դոլարի նախագծեր:
Թուրքական կապիտալով մոտ 600 ընկերություն է գործում երկրի տարածքում այնպիսի ոլորտներում, ինչպես արդյունաբերությունը, շինարարությունը, առեւտուրը, տրանսպորտը:





























