Վենեսուելայում ձերբակալվել են «բրաունի» եւ այլ թխվածքներ թխող չորս հացթուխներ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ ձերբակալությունները տեղի են ունեցել նախագահ Նիկոլաս Մադուրոյի հայտարարած, այսպես կոչված, «հացի պատերազմից» հետո։
Անցյալ շաբաթ Մադուրոն տեսուչներին ու զինվորներին ուղարկել է մոտ 700 փուռ ստուգելու, որպեսզի ապահովվի այն օրենքի իրագործումը, համաձայն որի՝ ալյուրի 90 տոկոսը կարելի է օգտագործել հաց թխելու համար, այլ ոչ թե առավել թանկ քաղցր թխվածքների։
Սա կառավարության հերթական քայլն է՝ հիմնական մթերքների դեֆիցիտը հաղթահարելու ուղղությամբ՝ կապված երկրում լուրջ տնտեսական ճգնաժամի հետ։




























