Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալեդ ալ-Ֆալեհը հայտարարել է, որ ՕՊԵԿ-ի անդամները մտադիր են այս տարվա մայիսին երկարաձգել նավթի արդյունահանումը երկարաձգելու մասին համաձայնագիրը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:
«ՕՊԵԿ-ի անդամ եւ կազմակերպությունում չներառված երկրներից մեր գործընկերների հետ բանակցություններն ինձ վստահություն են ներշնչում, որ տպավորիչ արդյունքները, որոնց ականատես ենք, կլավանան»,- ասել է ալ-Ֆալեհը:
Նա նաեւ ընդգծել է, որ գործող համաձայնության արդյունքները դրական է գնահատում:



























