Երկու դահուկորդ ավստրիական Տիրոլում զոհվել է ձնահոսքի հետեւանքով, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ նրանք սահել են լեռնադահուկային ճանապարհներից դուրս: Խմբում եղել է 5 մարդ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Յոխգրուբենկոփֆ լեռնագագթի շրջանում՝ 2,45 հազար մետր բարձրության վրա ձնահոսքը ծածկել էր 8 դահուկորդների խմբին: 4 մարդ կարողացել է ձնակույտի տակից ինքնուրույն դուրս գալ: Շվեյցարիայի քաղաքացի մյուսներին դա չի հաջողվել:

Անցյալ տարի ավստրիական Ալպերում զոհվել է 267 մարդ: