Գվատեմալայի դատախազությունը  թույլատրել է նախագահամետ  կուսակացության պատգամավոր Էդգար Օվալյեի ձերբակալությունը, որը կասկածվում  է 1981-1988 թվականներին մարդկանց անհետացմանն ունեցած մասնակցության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խոսքը Գվատեմալայում քաղաքացիական պատերազմի տարիներին իրականացված  հանցագործությունների մասին է: Այդ ժամանակ Օվալիեն զբաղեցնում էր  Ալտա- Վերապասի  դեպարտամենտի ռազմական հետախուզության ղեկավարի պաշտոնը:

Նրա ծառայության ժամանակ հարյուրավոր մարդիկ անհետ կորել էին, որոնցից շատերն առանց դատավարության պատժի էին ենթարկվել: Դեպարտամենտում գտնվել են մոտ 500 հոգու աճյուններ, որոնք այդ տարիներին ապօրինի թաղվել են, նույնականացվել էին նրանցից միայն 140-ը:

Օվալյեն ներկայումս խուսափում է արդարադատությունից եւ հետաքննության հետ շփվում է միայն փաստաբանների միջոցով: