Կանադայի Մոնրեալ քաղաքում երկու թեթեւշարժիչային Cessna 152 օդանավերի բախման հետեւանքով մարդ է զոհվել, հայտնում է CBC-ը:

Եվս երեք մարդ վիրավորվել է:

Պատահարը տեղի է ունեցել տեղի առեւտրի կենտրոնի վրա: Հաճախորդները տարհանվել են:

Տեղի ունեցածի պատճառները պարզվում են: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ օդաչուին զգուշացրել էին կենտրոնին վտանգավոր չափով մոտենալու մասին: