Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 20-ին, ժամը 01:42-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Grandis» մակնիշի 34 NF 169 համարանիշի (վարորդ՝ 42-ամյա Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)



























