Երեւանում, մարտի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Բագրատունյաց եւ Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 50 TS 077 համարանիշի եւ Opel մակնիշի 35 TS 030 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։