Չինաստանում հասարակական զուգարաններում զուգարանի թղթի գողանալու դեմ պայքարի օրիգինալ միջոց են գտել, հաղորդում է The Telegraph-ը։

Պեկինի Տյան-Տյան այգու զուգարանախցիկներում դեմքերը ճանաչող սարքավորումներ են դրել։ Մարդը պետք է մոտենա տերմինալին, որը կսկանավորի նրա դեմքը, որից հետո 60 սմ զուգարանի թուղթ կստանա։ Երկրորդ անգամ զուգարանի թուղթ ստանալ կարելի է միայն սքանավորումից 9 րոպե անց։

Այգու աշխատակցի խոսքով՝ երբեմն գլանափաթեթն ավարտվում է տեղադրվելուց հետո 20 րոպե անց։ Սքանյերների տեղադրումից երեք օր անց թղթի օգտագործման քանակությունը կրճատվել է գրեթե հինգ անգամ։