Աշակերտներին տեղափոխող ավտոբուսը երկուշաբթի շրջվել է Ռումինիայի արեւմուտքում՝ Խունեդոարա շրջանի մայրուղում: Realitatea հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 13 երեխաներ վնասվածքներ են ստացել:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ բոլոր տուժողները տեղափոխվել են հիվանդանոցներ եւ արդեն իսկ անհրաժեշտ բժշկական օգնություն են ստացել:

Պատահարի ժամանակ ավտոբուսում են եղել11-ից մինչեւ 19 տարեկան 17 երեխաներ:

Վթարի պաշտոնական պատճառի մասին առայժմ չի հաղորդվում, սակայն ոստիկանության տեղեկություններով՝ վարորդը կարող էր ղեկին քնած լինել: