Արմավիրի մարզի անչափահաս բնակիչը հայտնվել է դատարանում դասընկերուհու նշանածին դանակահարելու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գագիկը դասընկերուհու նշանադրության ժամանակ նրան կարճ հաղորդագրություն է ուղարկել, ինչի պատճառով սկսվել է վիճաբանություն. Գագիկն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել դասընկերուհու նշանածին:

Գագիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա հանձնվել է հսկողության:

Գործի նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: