Չինաստանում մաքսայինները ձերբակալել են երիտասարդին, ով փորձել է մաքսանենգությամբ կոշիկի միջատակի տակ Հոնքոնգից Շենչժեն քաղաք 1000 ադամանդ տեղափոխել, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը։

Մարտի 13-ին Շենչժենի մաքսայինի աշխատակիցները ենթադրյալ կասկածյալի կոշիկի միջատակի տակ հայտնաբերել են 212,9 կարատ քաշով ադամանդներ, երբ նա անցնում էր Լուխո նավահանգստով, որը Հոնքոնգը միավորում է մայրցամաքային Չինաստանին։

Մաքսայինները երիտասարդին խնդրել են հանել կոշիկները, որոնց միջատակի տակ էլ հայտնաբերվել են ադամանդները։ Տղամարդու նկատմամբ հետաքննություն է տարվում։