Մարտի 22-ին ԱՄՆ Կոնգրեսում դիտել են Հայոց ցեղապսանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Կոնգրեսի անդամներ, այդ թվում՝ հայոց հարցերի շուրջ կոմիտեի անդամներ, Վաշինգտոնում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրևապետության ներկայացուցիչ Ռոբերթ Ավետիսյանն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Ջոն Էվանսն ու Մայքլ Լեմոնը։

Էկրանավորումը կազմակերպել էին  Survival Pictures, Open Road Films ընկերությունները, Հայկական հարցերի կոմիտեն ու Ամերիկայում հայ դատի հանձնախումբը։

Դիտումից հետո ռեժիսոր Թերի Ջորջն ու պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը պատասխանել են հավաքվածների հարցերին։

Թերրի Ջորջն ու Էրիկ Էսրայելյանը մասնակցում են Կոնգրեսում երկօրյա հանդիպումների շարքին՝ իրենց ֆիլմը քննարկելու ու Հայոց ցեղասպանությանը ճանաչելուն աջակցություն ցուցաբերելու հետ կապված։