Ռուսաստանը պետական լաբորատոր դիտարկում անցկացնելուց հետո արգելել է բելառուսական պանրի 5 տեսակի ներկրումը, փոխանցում է Gazeta-ն:
«Պետական լաբորատոր դիտարկումից հետո Բելառուսից մատակարարվող պանրի խմբաքանակներ են հայտնաբերվել, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Սակայն սննդամթերք արտադրողները իրավիճակի շտկման անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկել»,- հայտարարել են «Ռոսսելխոզնադզոր»-ից:
«Ռոսսելխոզնադզոր»-ից արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին խնդրել են հաշվի առնել, որ Մաքսային միության տարածքում արգելված է համապատասխանության հայտարարագրի բացակայությամբ սննդամթերքի շրջանառությունը:


























