Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մարտի 23-ին, ժամը 22.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ժամանած, 46-ամյա Էդուարդ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2001 թ. ապրիլի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով: