ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զուգահեռներ չէր անցկացնի ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ։ «Ես չէի համեմատի, կազմակերպությունների միջեւ զուգահեռներ անցկացնի, քանի որ ստեղծվելիս յուրաքանչյուր կազմակերպություն հետապնդում է իր նպատակները, իր խնդիրները»,-հայտարարել է Սարգսյանը՝ «Мир» հեռուստաալիքի հետ հարցազրույցի ընթացքում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գնահատում ՀԱՊԿ-ի եւ դրանում ներառված պետությունների դերը Իսլամական պետության դեմ պայքարում՝ Սարգսյանը նշել է, որ «մենք կարող էին առավել ակտիվորեն օգնել Ռուսաստանի զինված ուժերին այդ մեծ ու կարեւոր խնդիրն իրականացնելիս»։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն մեծ ներդրում ունի այդ պայքարում եւ «մենք, ես եւս մեկ անգամ կրկնում ենք, պետք է այդ պատասխանատվության եւ ջանքերի մի մասը կրենք»։ Նա նշել է, որ Հայաստանի համար դա կարեւոր է նաեւ այն բանի համար, որ Մերձավոր Արեւելքում բնակվում է մեր հայրենակիցների մեծ քանակություն։ Ինչպես հայտնի է՝ ԻՊ-ը հատկապես դաժան է վարվում ընդդեմ ազգային փոքրամասնությունների, առավել եւս՝ ընդդեմ քրիստոնյաների։

«Իհարկե, որքան շուտ ԻՊ-ի գրոհայինները ոչնչացվեն, այնքան ավելի լավ մարդկության համար։ Մենք պատրաստ ենք նաեւ հետագայում սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն հատկացնել, որը շատ է տուժել։ Ես կարծում եմ, որ ջանքերը, որոնք այժմ գործադրում է Ռուսաստանը, ՌԴ զինված ուժերը, հաջողությամբ են պսակվում», - ասել է նա։

Այն հարցին՝ արդյոք նա Վլադիմիր Պուտինին առաջարկել է Հայաստանի ռազմաօդային ուժերի աջակցությունը՝ Սարգսյանը խուսափողական պատասխան է տվել. «Ամեն դեպքում քաղաքական աջակցություն միշտ եղել է»։