Մարտի 24-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «KRAZ» մակնիշի ավտոբաքը (բեռնված 10 տոննա դիզ. վառելիքով) կողաշրջվել է, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք (մոտ 1,5 տոննա). տուժածներ չկան։

ժամը 13:27-ից մինչեւ 15:02-ը փրկարարները իրականացրել են հերթապահություն եւ տարածքի լվացման աշխատանքներ: