Թուրքիայի եւ Հարավային Կորեայի միջեւ ատոմակայանի շինարարության վերաբերյալ բանակցությունները ձախողվել են:

«Հարավկորեական կողմի հետ մեր բանակցություննները արդյունք չեն տվել:Այժմ մենք ծրագրում ենք նոր բանակցություններ սկսել ճապոնական կողմի հետ»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, գրում է թուրքական Cihan-ը:  

Ճապոնական Toshiba ընկերության հետ բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ: