Նույնիսկ վերջերս տեխնիկայի վերջին խոսքով հագեցած Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճը ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից:

Այսօր` նոյեմբերի 15-ի առավոտյան Ազգային ժողովում պատգամավորները երկար ժամանակ չէին կարողանում հաստատել հերթական քառօրյայի օրակարգը, քանի որ կորեական տեխնիկան, որով իրականացվում է խորհրդարանում քվեարկությունը, չէր աշխատում:

Երկար ժամանակ պատգամավորները ջանում էին սեղմել քվեարկության կոճակները, բայց անօգուտ: Ի վերջո, ընդմիջում հայտարարվեց, որի ընթացքում տեխնիկական անսարքությունները վերացվեցին եւ օրինաստեղծ գործիչները վերադարձան իրենց պարտականությունների կատարմանը: