ԱՄՆ-ի, Եվրամիության, Կանադայի Ճապոնիայի, Իսրայելի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված պաղեստինյան «Համաս» շարժման պատվիրակությունն այցելել է Թուրքիա։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ «Համաս»-ի որոշ ներկայացուցիչներ գաղտնի այցելել են Անկարա եւ հանդիպումներ անցկացրել։
«Համաս»-ի առաջնորդներից Հալիդ Մաշալը 4 տարի առաջ այցելել էր Թուրքիա, սակայն ԱՄՆ-ի ճնշման տակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել էր հանդիպել Մաշալի հետ։




























