Մարզերում գործող որոշ ճարպիկ ապահովագրական գործակալներ սկսել են գյուղացիներին համոզել, որ տրակտորները, կոմբայնները եւ գյուղատնտեսական մյուս տեխնիկան եւս ենթակա է պարտադիր ավտոապահովագրման։ Սակայն «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այսօր` նոյեմբերի 15-ին մամուլի ասուլիսում նման պահանջները որակեց անօրինական։
«Տրակտորները տրանսպորտային միջոց չեն համարվում եւ իրենց տեխնիկական պարամետրերով չեն համապատասխանում պարտադիր ավտոապահովագրության պահանջներին, հետեւաբար՝ դրանք չեն կարող պարտադիր կարգով ապահովագրվել»,- ասաց Հովհաննիսյանը։




























