Հայտնի հայ երգահան Ռուբեն Հախվորդյանը չի ցանկանում դառնալ իշխանավոր: ՆԱ այս մասին հայտարարել է նոյմեբերի 15-ին հրավիրված ասուլիսում: Պատասխանելով հարցին, թե ինչ կաներ` վարչապեն նշանակվելու դեպքում, Հախվերդյանն ասաց. «Չէի դառնա, որովհետև կարող ա պատահի սկսեի գնդակահարություններից: Նստեցումներ, բռնոցիներ կլինեին հաստատ»,-հայտարարեց երգահանը: Նա այս համատեքստում խոսեց հայ իշխանավորների մասին, նշելով, թե կցանկանար, որ նրանք ավելի գրագետ ու զարգացած լինեին: «Դրանցից ամենահղփացածները քամուն են տալիս իրենց փողերը: Ես տեսել եմ, թե նրանք ինչքան էին կրվում կազինոյում ու սենց շպռտում էին դոլարները»,-հայտարարեց երգահանը: Նա պատմեց նաեւ, թե ինչպես է ինքը «մեկի հետ» կազինո գնացել եւ այդ մեկը մոտավորապես քսան հազար դոլար է տանուլ տվել: Ես ասեցի, որ տաիր ինձ, ես մի հատ CD կհանեի: Ասեց` չտեսա՞ր, պրծավ»:  

Երգահանին չի զայրացնում այն, որ օլօգարխները փող ունեն. Դրան երգահանը նորմալ է վերաբերվում, քանի որ «մարդը բիզնեսմեն ա, իրա փողն աշխատում ա»: «Ինձ զզվըցնում է էն, որ չինովնիկը` սկսած պրեզիդենտից մինչեւ գրասենյակային աշխատող, կարող ա ավելի հարուստ լինի, քան ամենամեծ մեծահարուստը»,-իրեն հատուկ տոնով հայտարարեց Հախվերդյանը՝ երեւույթը որակելով որպես  «կազնակրադստվո» (գանձարանի հափշտակում): Նա դատապարտում է այն, երբ  չինովնիկները գռփում ու լափում են պետբյուջեի այն միջոցները, «որոնք  արտասահմանից են գալիս եւ ինչ-որ նպատակի պիտի ծառայեն»: