Իսրայելը 2 մլն դոլարով կկրճատի ՄԱԿ-ի ֆինանսավորումը: Այս մասինն հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարարի ներկայացուցիչ Էմանուել Նախշոնը:

Ըստ «КоммерсантЪ»-ի՝ դիվանագետը նշել է, որ որոշումն ընդունվել է՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքնենրի խորհրդի նիստում «հակաիսրայելական» քվեարկությունների շարքին ի պատասխան:

«Այդ փողերը (2 մլն դոլար) կօգտագործվեն բարեկամ երկրներում զարգացման եւ աջակցության ծրագրեր իրականացնելուն»,- ասել է Նախշոնը:

Ավելի վաղ Իսրայելի խորհրդարանն օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս արգելել վիզա տրամադրել այն օտարերկրացիներին, որոնք դեմ են հանդես գալիս Հորդանան գետի Արեւմտյան ափի բնակավայրերին: