Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային բաժանմումքի ղեկավար Սահակ Մինասյանին ընտրել են Գյումրիի Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտոր: Քվեարկության արդյունքները հաստատվեցին մարտի 30-ին` կառավարության նիստի ժամանակ:
Մինասյանը ՀՀԿ-ի անդամ է 2007 թվականից, երկար ժամանակ (նաեւ մինչեւ կուսակցությանն անդամագրվելը) եղել է Շիրակի մարզի կրթության եւ մշակույթի վարչության պետը:




























