ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափն ուրբաթ հրամանագիր կստորագրի, որն ուղղված է հակադեմփինգային տուրքերի վատ հավաքագրումների դեմ պայքարին, լրագրողներին ասել է Սպիտակ տանը կից առեւտրի ազգային խորհրդի տնօրեն Փիթեր Նավարոն:
«2001 թվականից մենք նման վճարումներից 2,8 մլրդ դոլար չենք հավաքագրել: Խնդիրը միայն այն չէ, որ ֆինանսների նախարարությունը գումարներ է կորցնում, այլ այն, որ տեղական աշխատողին, տեղական արտադրողին չեն պաշտպանում անազնիվ առեւտրային գործողություններից»,- պարզաբանել է Նավարոն:
Նրա խոսքով՝ պատճառները հիմնականում մաքսատների ոչ բավարար ֆինանսվորման եւ ներմուծողների ռիսկերի վատ վերլուծությունն է: Նա նշել է, որ ներկայում ԱՄՆ-ն քննարկում է վարչական բնույթի 340 գործ՝ 40 երկրի դեմ:
Հակադեմփինգային տուրք ներմուծողից գանձվում է այն դեպքում, երբ իշխանությունները կարծում են, որ ապրանքն ավելի ցածր գին ունի, քան տվյալ երկրում:


























