Հայաստանի պետական մարմինները օնլայն հայտարարությունները պետք է պաշտոնական համարեն: Մարտի 31-ին լրագրողներին ասաց «Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լիանա Դոյդոյանը:
Նրա խոսքով` ոչ բոլոր կայքերն են օնլայն հայտարարություններ ընդունում: Իսկ ընդունող կայքերն էլ նախազգուշացում են տեղադրում, որ էլեկտրոնային հայտարարությունները պաշտոնական չեն համարվում (այսինքն` դրանց համար ոչ մեկը պարտավոր չէ պատասխանել): Չնայած օնլայն հայտարարությունների վերաբերյալ կառավարության համապատասխան որոշում կա, որին պետք է հետեւել: Օնլայն հայտարարություն ուղարկելու համար որոշ կայքեր անձնագրային տվյալներ կամ անձնագրի պատճենի սքանավորում են պահանջում (ինչպես Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը): «Գերատեսչական ոչ մի պաշտոնական կայք, բացի Ֆինանսների նախարարությունից, նամակին ֆայլ կցելու հնարավորություն չունի (օրինակ` լուսանկարներ կամ տեսանյութ, որոնք բողոքը կհիմնավորեին): Սակայն ֆիննախից էլ նշում են, որ այդ տվյալները պաշտոնապես չեն քննարկվի»,- նշեց Դոյդոյանը: