2017 թվականին կառավարությունը գերատեսչություններին ուղղված օնլայն հայտարարությունների համար միասնական պորտալ կստեղծի: Մարտի 31-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Դրա միջոցով հնարավոր կլինի կառավարության գործունեության վերաբերյալ ցանկացած հարցով հայտարարություն տալ: Նամակների բաշխումը ըստ գերատեսչությունների կկատարի համակարգը:
2016-ի դեկտեմբերից քաղաքացիներն արդեն կարողանում են արձագանքներ ուղարկել e-draft.am կայքին, սակայն միայն օրինագծերի վերաբերյալ: «Մինչդեռ քաղաքացիները կարող են շատ այլ ուղղություններով հարցեր ունենալ: Եվ նրանք պետք է այդ հարցերը տալու հնարավորություն ունենան: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Ցանկանում ենք այդ պորտալը գործարկել մի քանի ամսում»,- նշեց Քրմոյանը:




























